ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն գտնվում է Թուրքիայում: Սպասվում է, որ Ֆյուլեն հանդիպումներ կունենա Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար, ԵՄ անդամակցության բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի, ինչպես նաև արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հետ:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ վաղը ԵՄ հանձնակատարը աշխատանքային հանդիպումներ կունենա Թուրքիայի ԵՄ անդամակցության թեմայի շուրջ: Կքննարկվեն երկրում դատական համակարգի և մարդու հիմնարար իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր: Այնուհետև Ֆյուլեն և Չավուշօղլուն կհանդիպեն հկ-ների ներկայացուցիչների հետ:
Tags: ԵՄ, թուրքիա, Շտեֆան Ֆյուլե