Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի Գրականության ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժինը այս տարի 4 շրջանավարտ է տվել: Համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցել են նրանցից երկուսը: Վերջիններս գրավել են ներկաների ուշադրությունը, քանի որ մյուս բաժիների շրջանավարտները արարողությանը ներկայացել են բազմամարդ խմբերով: Այսպիսով Էրջիյեսի համալսարանի հայագիտության բաժինը շնորհավորել և ճանապարհել է իր առաջին շրջանավարտներին:
Tags: Էրջիյեսի համալսարան, թուրքիա