Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն 100-ից ավելի բակային ճամբարներ

001Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են ամառային բակային ճամբարներ:

Ճամբարներում երեխաների առօրյան անցնում է մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած: Միջոցառումների շրջանակում ելույթ են ունենում վարչական շրջանների արվեստի և մշակույթի դպրոցների ու մշակութային կենտրոնների սաները:

Ճամբարներին ակտիվ մասնակցող երեխաների ծնողները, ընդգծելով ծրագրի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին արդեն ավանդույթ դարձող ծրագրի կազմակերպման համար:

Նախատեսվում է, որ  բակային ճամբարներին կմասնակցի ավելի քան 10 հազար երեխա: Ամառային բակային ճամբարները կգործեն մինչև օգոստոսի 30-ը:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: