Հոսեին Ամիր Աբդոլլահիան. «Իրաքի հարցով Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի»

Hossein-Amir-AbdollahianԻրանի արտաքին գործերի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն Իրաքի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի:

«Ներկայումս Իրաքում տիրող իրավիրճակի շուրջը բանակցություններ սկսելու որևէ անհրաժեշտություն չկա: Իրաքի բանակը ինքնուրույն կարող է լուծել խնդիրը: Իրանը դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը»,- նշել Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Աբդոլլահիանը հավելել է, որ, թեև Իրանը սահմանային շրջաններում այժմ հատուկ հսկողություն է  իրականացնում, Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում:

Ուշագրավ է, որ իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ` Իրաքի ծայրահեղականների դեմ պայքարում:

«Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ` Իրաքում անվտանգության ապահովման իրավիճակի շուրջը: Մենք բաց ենք երկխոսության համար, եթե Իրանը կարող է որևէ  կառուցողական ներդրում կատարել»,- ասել է Ջոն Քերին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, հրապարակավ  ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:

Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման զինյալները մոտեցել է Իրանի սահմանին: Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում, իրականացրած մարտական գործողություններից հետո, մոտեցել է Իրաքի արևելյան շրջաններին և հասել Իրանի սահմանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: ,