Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», առաջին մարզումն անցկացրեց թիմի նոր գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի գլխավորությամբ:
Մովսիսյանը բացակայում էր, նրան թույլատրել են խաղընկերներին միանալ ավելի ուշ: Իսկ Օզբիլիսը, խաչաձև կապանների կտրվածքի պատճառով, առայժմ բուժվում է և խաղադաշտ դուրս չի գա 9-12 ամիս:
Tags: սպորտ, ֆուտբոլ