Ադրբեջանը պահանջում է Հայաստանին հեռացրել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից

2 (2)ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը Բաքվում ընթացող “Rose-Roth” 86-րդ սեմինարի ժամանակ առաջարկել է հայկական պատվիրակությունը հեռացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովից, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Վերջինս իր “պնդումը” հիմնավորել է նրանով, որ Հայաստանի “ահաբեկչական գործողությունները Ադրբեջանի նկատմամբ արդեն ապացուցված են, ուստի ահաբեկչական պետության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ անթույլատրելի է”:

“ՆԱՏՕ-ն երկու տարով դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ զրկելով նրան քվեարկելու իրավունքից ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:Ուստի ինչու, չնայած օկուպացիային, Հայաստանին չեն հեռացնում այս կառույցից: Մենք պահանջում ենք հստակեցնել այս հարցը”,- նման հայտարարությամբ հանդես է եկել Զիյաֆեթ Ասքերովը:

Նշենք, որ հայկական պատվիրակությունը՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաքվում անցկացվող սեմինարին։

Անկախ

Tags: , ,