Քեսաբի դեմ հարձակումը կարճաժամկետ մարտավարական քայլ էր. արաբագետ

DSC09331“Քեսաբի դեմ հարձակումը  Սիրիայի զինյալների կողմից այս տարվա մարտի 20-21-ին ժամանակավոր քայլ էր: Սա ընդամենը կարճաժամկետ մարտավարական քայլ էր: Քեսաբը վերցնելը զինյալների համար թիրախ չի եղել: Եթե Քեսաբը լիներ երկարաժամկետ քայլ, ապա մենք կտեսնեինք նաև Լաթաքիայի գրավումը, որը չեղավ”, -  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը`  անդրադառնալով Սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրման թեմային:

Ըստ արաբագետի` այդ քայլն իրականացվեց միայն  այն բանի համար, որ խոչընդոտվեն նախագահական ընտրությունները: “Քեսաբը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, որը հսկվում է թուրք զինվորների կողմից. Քեսաբը ապագայում պահելու կամ դեպի Լաթաքիա շարժվելու համար անհրաժեշտ էր, որ Թուրքիան բացեր սահմանը ամբողջությամբ և մի քանի անգամ ավելի մեծ ուժեր ուղարկեր, ինչը  վերջինիս համար անթույլատրելի էր միջազգային հանրության քննադատության առկայության պայմաններում”, – ասաց Արմեն Պետրոսյանը: Նա նշեց, որ Քեսաբի ազատագրման մասին նախապես չհայտնեցին, դա եղավ հուժկու գրոհով՝ անակնկալի բերելով նաև հակակառավարական ուժերին:

Սիրիական կառավարության տվյալների համաձայն` երեկվա դրությամբ մոտ 250 ընտանիք վերադառնում է Լաթաքիա: Շրջանում երեկվանից իրականացվում են վնասված ենթակայանների նորոգման խնդիրներ: Մասնավորապես կան խնդիրներ կապված էլեկտրեաէներգիայի և ջրի հետ: “Բայց ամենակարևորն, իհարկե,  անվտանգության ապահովումն է. բանակն իրականացնում է տարածքի ականազերծման աշխատանքներ”,-  նշեց Արմեն Պետրոսյանը:

 

Արաբագետը նշեց, որ ընտրություններից ի վեր հայ համայնքի վիճակը ավելի է բարդացել, քանի որ, եթե մինչև այդ տեղացի հայերը հայտարարում էին իրենց չեզոքության մասին, ընտրություններին մասնակցելով, նրանք արդեն ցույց տվեցին , որ կողմին են հարում. հենց այս հանգամանքի հետ է կապված վերջին ամիսներին Հալեպում հայաշատ վայրերի նկատմամբ իրականացված հրթիռակոծությունները:

Անկախ

Tags: , ,