Ադրբեջանցի զինյալները փոխում են իրենց անձնագրերը

3 (1) “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական ծայրահեղական խմբավորումը սկսել է անձնագրեր բաժանել իր կողմնակիցներին։ Այդ մասին ասված է զինյալների տարածած տեղեկության մեջ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն անձանց, ովքեր կռվում են զինյալ խմբավորումների կազմում, անձնագրեր են բաժանում։ Իսլամական անձնագիր ստացած զինյալների թվում կան նաև ադրբեջանցիներ։ Զինյալներն այդ անձնագրերի լուսանկարները տեղադրել են սոցցանցերում։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սիրիայում կռվող ադրբեջանցիները պատռել էին իրենց ադրբեջանական անձնագրերն ու այդ մասին տեղեկացրել են  սոցցանցերում։

Նրանք հայտարարել էին, թե դա արել են այն պատճառով, որ այլևս մտադիր չեն Ադրբեջան վերադառնալ։

Անկախ

Tags: , ,