Սպանությունը բացահայտվել է. անտառապետին սպանել է բնապահպանության տեսուչը

wSVuitVXlCXt4BJ0xgYz_tnՈստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանից խնդրել, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանավորման որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ, ով ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը, իսկ ոստիկանությունն էլ նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական բաժինը ձեռք է բերել հիմնավոր ապացույցներ, որ նա մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ է մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին։ Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնում, է, որ սպանված Թ. Մաթևոսյանը աշխատում էր Մոտկորի անտառապետ և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին էր, ով ուներ 2 անչափահաս երեխա։ Այս օրերին սպանությունը կատարած ու փախուստի դիմած հանցագործի մտերիմներն ու ընկերները սուտ տեղեկություններ են տարածում, թե իբրև Թ. Մաթևոսյանն է դանակով հարվածել իր սրտին, սակայն մոռանում են, որ ոստիկանությունը դեպքի ականատես անձանցից արդեն ցուցմունքներ է վերցրել, ովքեր հայտնել են, որ Թ. Մաթևոսյանին նա հարվածել է սպանելու նպատակով, և եթե Տ. Մելիքյանը հայտնաբերվի, ապա նրանք այդ ամենը կհայտնեն առերեսման ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը, ծանոթանալով ավագ քննիչի միջնորդությանը, այն համարել է հիմնավորված և խափանման միջոց է ընտրել կալանավորումը։