Զարմանահրաշ փղերն իրենց կնճիթներով գեղեցիկ նկարներ են ստեղծում

Asian elephantՓղերը հայտնի են որպես խելացի կենդանիներ, սակայն նրանք նաև պրոֆեսիոնալ նկարիչներ կարող են դառնալ:

Ասիական յոթ փղեր իրենց կնճիթներով բռնում են հատուկ վրձիններ և գեղեցիկ տեսարաններ նկարում:

Թաիլանդում բնակվող խելացի կաթնասունները նույնիսկ այնպիսի հատկություն են զարգացրել, որին մարդն  ընդունակ չէ, նրանք իրենց կնճիթով ներկ են քաշում, այնուհետև այն ցանում կտավի վրա:

Asian elephant2Ոչ այնքան ճշգրիտ  նկարների համար փղերը օգտագործում են նաև իրենց հսկայական ոտքերը՝ դրանք թաթախելով ներկի մեջ, այնուհետև դնելով գետնին հարմարեցված հսկայական կտավների վրա:

Փղերի աշխատանքներն արգելոցը վաճառում է յուրաքանչյուրը 1,300 ֆունտով` վաճառքից ստացված գումարն  օգտագործելով Մաեսայի փղերի ճամբարի կարիքները հոգալու համար:

Փղերին նկարել սովորեցնելու տեխնիկան առաջին անգամ կիրառվել է Մաեսայում, սակայն այն այժմ օգտագործում են մի քանի այլ արգելոցներում կենդանիների պահպանության համար գումար հավաքելու նպատակով:

Ամենամեծ նկարչական փորձ ունեցող փիղ նկարիչներին ինը տարի առաջ վարժեցրել է չինացի մի նկարիչ, որոնք այժմ հմտորեն նկարում են իրականին մոտ տեսք ունեցող ծաղեփնջեր:

 

Tags: ,