Թուրքական “Qorxmaz İnox” ընկերության նախագահ Ջենք Քեշքեքը հայտարարել է, որ ընկերությունը օդորակիչով դագաղներ է արտահանում Ադրբեջան, հաղորդում է “Հագին” գործակալությունը` հղում կատարելով “ANS”-ին:
Ընկերության նախագահը տեղեկացրել է, որ ընկերությունը 1995թ.-ից զբաղվում է օդափոխման համակարգով դագաղների արտադրությամբ և դրանք արտահանում է 10 երկիր, այդ թվում` Ադրբեջան:
Թուրքական ընկերության կողմից արտադրվող դագաղներում ջերմաստիճանը մշտապես մինչև մինուս 5 աստիճան է: Դրանք աշխատում են էլեկտրականությամբ և ունեն պատուհան, որի միջոցով կարելի է հետևել հանգուցյալի մարմնի վիճակին:
Tags: ադրբեջան