Տորոնտոյի քաղաքապետը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի

pic_6431eaa341249d22f1b18dcaca588289 (1)Տորոնտոյի քաղաքապետ  Ռոբ Ֆորդը թմրակախվածությունից բուժվելուց հետո վերադառնում է աշխատանքի: Նա 2 ամիս գտնվում է վերականգնողական կենտրոնում, հայտնել է BBC News-ը:

“Խնդրում եմ նկատի ունենաք, որ ես վերադառնում են քաղաքապետարան, աշխատանքի, երկուշաբթի, հունիսի 30-ին, օրվա երկրորդ կեսին”,-հայտարարել է քաղաքապետը, որին թմրանյութեր օգտագործելու մասին խոստովանությունից հետո զրկեցին իրավասություններից:

Մայիսի սկզբին նա խոստացավ, որ կբուժվի թմրակախվածությունից.”Ես ալկոհոլի ու այլ նյութերի հետ կապված խնդիրներ ունեմ, որոնք օգտագործել եմ դրա ազդեցության տակ:: Ես դրա դեմ ինքնուրույն պայքարեցի որոշ ժամանակ, իսկ հիմա հասկացա, որ մասնագիտական օգնության կարիք ունեմ”:

Առաջին անգամ Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրեց 2010-ին.այն ժամանակ նա խոստացավ  կրճատել քաղաքային ադմինիստրացիայի ծախսերը: Շուտով նա մասնավորեցրեց աղբահանությունն ու վերացրեց տրանսպորտային հարկը, սակայն, դրանից հետո վիճեց քաղխորհրդի հետ: Բացի այդ, վատ համբավ ձեռք բերեց, խոստովանելով, որ կրեկ է ծխում: Նախկին ու ներկայիս աշխատակիցները բողոքում էին, որ Ֆորդն աշխատում է օրական 4 ժամ, քաղաքապետարան մարմնավաճառների է բերում, իսկ աշխատակիցներին ուղարկում է իր սեփական տանը լամպերը փոխելու:

Ապրիլին Ֆորդը հայտարարեց Տորոնտոյի քաղաքապետի  պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին: Հաղթանակի դեպքում, նախընտրական մրցավազքի ժամանակ նա խոստացավ, որ կշարունակի պայքարել կառավարությունը պահելու ծախսերը կրճատելու, հարկերը նվազեցնելու ու բյուրոկրատական քաշքշուկը վերացնելու համար: Քաղաքապետի ընտրությունները նշանակված են այս տարվա հոկտեմբերին:

Անկախ

Tags: ,