Չինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է կաթվածից, որը բժիշկների խոսքով առաջացել է երեք հաջորդական գիշեր Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը դիտելու նպատակով արթուն մնալու պատճառով:
39-ամյա Շանհայի բնակիչ Չժոու Մենը շաբաթ օրը կաթված ստանալով ընկել էր իր տան բազմոցին՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի միչև ընթացող ֆուտբոլային խաղը դիտելու ընթացքում:
Նա արթուն էր մնացել նաև հինգշաբթի և ուրբաթ գիշերը ֆուտբոլային խաղերը դիտելու համար, իսկ ցերեկը գնացել էր աշխատանքի:
Նրան տեղափոխել են Շանհայի հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց տղամարդը մահացել է:
Հիվանդանոցի բիշկների տեղեկություններով՝ հիվանդը արյան բարձր ճնշում է ունեցել:
Բժիշկները հայտնում են, որ բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ հուզվելու դեպքում առավել խոցելի են ուղեղի արյունազեղումների նկատմամբ:
Tags: Աշխարհի գավաթ, Չինացի ֆուտբոլային երկրպագու