Գոլազուրկ ոչ-ոքի. մեքսիկացի ֆուտբոլիստները կասեցրին Բրազիլիայի թիմի հաղթարշավը

աա5527-копияՖորտալեզայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի մրցաշարի երկրորդ տուրի Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականների մրցամարտում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի`0:0 հաշիվը:

Թվում էր, թե տանտերերն առավելություն կունենան, սակայն մեքսիկացիները վստահորեն անցկացրին խաղը, նաև մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին բրազիլացիների դարպասին:

Մեքսիկայի թիմի դարպասապահ Գիլերմո Օչոան հիանալի խաղ անցկացրեց և իր թիմին քանիցս փրկեց դարպասը գնդակ ընդունելուց:

Ուշագրավ է, որ մինչ այդ հանդիպումը Բրազիլիայի հավաքականը անընդմեջ 9 հաղթանակ էր տարել, և մեքսիկացիները կասեցրին Բրազիլիայի թիմի այդ հաղթարշավը:

Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականները վաստակած 4-ական միավորով շարունակում են գլխավորել A խմբի աղյուսակը:

Տեխնիկական արդյունքներ

 A խումբ (երկրորդ տուր)

Բրազիլիա – Մեքսիկա՝ 0:0

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

Բրազիլիա. Ժուլիո Սեզար, Դանի Ալվեշ, Դավիդ Լուիս, Տյագու Սիլվա, Մարսելո, Լուիս Գուստավո, Պաուլինյո, Ռամիրես (Բեռնարդ, 46), Օսկար (Վիլիան, 84), Նեյմար, Ֆրեդ (Ժո, 68):

Մեքսիկա. Գիլերմո Օչոա, Ֆրանսիսկո Ռոդրիգես, Ռաֆայել Մարկես, Հեկտոր Հերեյրա (Մարկո Ֆաբիան, 76), Միգել Լայուն, Հեկտոր Մորենո, Անդրես Գուարդադո, Պոլ Ագուիլար, Խոսե Վասկես, Ջովանի Դոս Սանթոս (Ռաուլ Խիմենես, 84), Օրիբե Պերելտա (Խավիեր Էռնանդես, 74):

Tags: ,