Հին եգիպտացիները սիրով զբաղվել են հիմնականում ամռան ամիսներին

e1Վերջին հետազոտությունների համաձայն` հին եգիպտացիները սեքսով զբաղվել են հիմնականում ամռան ամիսներին:

Սիրով զբաղվելու հիմնական ամսիները եղել են հուլիսը և օգոստոսը: Սա նշանակում է, որ մարտ և ապրիլ ամիսներին մյուս ամիսների համեմատությամբ 20 տոկոսով ավելի շատ երեխաներ են ծնվել: Հետևաբար, ծննդաբերության ժամանակ կանանց մահացությունների թիվը ևս մեծ է եղել հենց այս ամիսներին:

Եգիպտոսի Դախլե օազիսում գտնվող գերեզմանոցում պեղումներ իրականացնող հնագետները՝ բացել են 765 գերեզման, որոնք բոլորն էլ ուղղված են եղել դեպի ծագող արևը, և կարողացել են պարզել տվյալ անձանց մահվան ամիսը:

Live Science-ի տեղեկություններով՝ 124 երեխաների գերեզմանների բացումից հետո պարզվել է, որ նրանք մահացել են արգանդում իրենց կազմավորումից 18-45 շաբաթ անց: Գիտնականները, համադրելով ստացված փաստերը, կարողացել են պարզել  սիրով զբաղվելու հիմնական ամիսները:

Կարծում են, որ կոնկրետ այս ամիսների ընտրությունը կապված է հին Եգիպտոսում պտղաբերության վերաբերյալ մարդկանց ունեցած պատկերացումների և Նեղոսի ջրի մակարդակի բարձրացման հետ:

Դախլե օազիսի բնակիչները հավատում էին, որ գետը իրենց հողի պտղաբերության հիմքն է, իսկ երբ ամռան ամիսներին գետը ափերից դուրս էր գալիս, մեծ տոնակատարություններ էին սկսվում:

 

Tags: