Էդ երեխան պատահական է կրակել. զինվորի մայրը չի ցանկանում, որ որդու վրա կրակած Վոլոդյային դատեն. NEWS.am

պնԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի չդատեն որդուն կրակած Վոլոդյա Բաբիկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինվորի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

“Անահիտը՝ Դերենիկի մայրը, պատրաստվում է նամակով դիմել նախարարությանը, որ Վոլոդյային չդատեն, որովհետեւ էդ երեխան պատահական է կրակել, միտումնավոր ոչինչ չի արել, իսկ Դերենիկն ու Վոլոդյան շատ մտերիմ ընկերներ են: Դեպքի պահին դիրքերում է եղել նաեւ նրանց երրորդ ընկերը՝ Նարեկը, որը մեզ պատմել է, որ ամեն ինչ պատահական է եղել, իրենք երեք ընկերներով ոչ մի խնդիր չեն ունեցել”,- ասաց նա:

Տիկին Սուսաննայի պատմելով՝ կալանավորված Վոլոդյա Բաբիկյանն էլ այժմ ահավոր ծանր վիճակում է, դեպրեսիայի մեջ է, իսկ մայրն էլ քաղցկեղով հիվանդ է. “Վոլոդյայի մայրն էլ էր թաղմանը եկել, բայց վերեւ չբարձրացավ: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, ուրիշ ոչ մի բան”:

Անդրադառնալով Դերենիկի մոր առողջական վիճակին՝ հարեւանուհին հայտնեց, որ վերջինս նույնիսկ հուղարկավորությանը չի մասնակցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

“Դերենիկին հենց բակ իջեցրին, Անահիտը վատացավ ու նորից հիվանդանոց տարան: Սպասում ենք, որ մի քիչ լավանա, որպեսզի գերեզմանոց տանենք”,- ավելացրեց նա:

Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: ,