Խարդախության, կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն, որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:

***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով:

Անկախ

Tags: , ,