Հայաստանի սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ղեկավարների հե

28c9bdbb679ccec89e2a8ed3c1da7cffՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի, գլխավոր քարտուղար, փոխնախագահ Դավիթ Խիթարյանի և փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանի հետ:

Ֆեդերացիայի ղեկավարները տեղեկացրել են նախարարին` իրենց կողմից  կազմակերպվող ուսումնամարզական հավաքների ընթացքին, մասնավորապես, որ այժմ Հայաստանի ձյուդոյի երիտասարդների հավաքականի անդամները, այդ թվում Նանջինգում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ  ձեռք բերած Հարություն Դերմիշյանն անցկացնում են ուսումնամարզական հավաք ՌԴ Արմավիր քաղաքում:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնել է, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան օրերս կայացած Վարչության նիստի ընթացքում որոշում է կայացրել ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության աշխատանքների ընթացակարգի վերաբերյալ, համաձայն որի, 7-օրյա ժամկետում հավաքագրված նախագահի թեկնածուներից կընտրվի ֆեդերացիայի նոր նախագահը:

Նախարար Գաբրիել Ղազարյանը գոհունակությամբ ծանոթացել է ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքներին և խոստացել, որ ընդունված կարգով նոր նախագահի ընտրությանը ներկա կգտնվի նաև նախարարության համապատասխան ներկայացուցիչը: 

Tags: ,