Ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի պաշտպանությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան

2 (1)Բավի վերաքննիչ դատարանում հունիսի 17-ին Ջամիլ Ռամազանովի գլխավորությամբ, տեղի է ունեցել “Հայելի” թերթի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի դատավճռի բողոքարկման քննարկումը: Բողոքը ներկայացվել է Նասիմյան շրջանային դատարանի որոշման շուրջ, որը մերժել է նոտարին լրագրողի մոտ չթողնելու որոշման բողոքը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, իրավաբան Էլմար Սուլեյմանը “Թուրան” գործակալությանը հաղորդել է, որ պաշտպանը հանդես է եկել BAS-ի դատարանի կազմից հրաժարմամբ, քանի որ հենց այդ դատարանները չեն բավարարել Միրկադիրովի ապօրինի ձերբակալության բողոքը՝ կոշտ ընթացակարգային խախտումներ անելով: Սակայն այդ պահանջը չի ընդունվել:

Այնուհետև պաշտպանությունը հանդես է եկել դատախազ Վասիֆ Քերիմովից հրաժարմամբ և պահանջել ընթացակարգային հսկողություն իրականցնող դատախազի՝ գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովի մասնակցությունը:

Սակայն պաշտպանությանը հայտարարվել է, որ դատախազությունը կարող է դատարան ուղարկել ցանկացած դատախազի: Միրկադիրովը հայտարարել է, որ Թուրքիայի դատարան դիմելու իրավունքից զրկելու դատախազության վճիռը վկայում է Ադրբեջանի կողմից դատախազության ու դատարանի վրա ճնշման մասին:

Այդ վճիռը վնասում է Ադրբեջանի հեղինակությանը, քանի որ քաղաքացուն նմանատիպ իրավունքից զրկելը վերջին 10-15 տարվա ընթացքում Եվրախորհրդում չլսված բան է: Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ լրագրողի մոտ նոտարի մուտք գործելը արգելելու վերաբերյալ:

Այժմ պաշտպանությունը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ապրիլի 17-ին, առանց որևէ բացատրությունների, զրկվել է հավատարմագրումից և արտաքսվել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

Tags: ,