Ամենօրյա խնամք՝ կանաչ տարածքների պահպանման ուղղությամբ

001Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, այս տարի Երևանը կզարդարեն շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկներ: Արդյունքում 2014թ. մայրաքաղաքում ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում: Համակարգված և մասնագիտորեն հիմնավորված կանաչապատում իրականացնելու նպատակով հաշվի են առնվում Երևանի բնակլիմայական պայմանները, տեղանքը և անհրաժեշտ այլ գործոններ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ոլորտի պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրված՝  ամենօրյա հետևողական աշխատանք տանել արդեն կատարածի պահպանման ու խնամքի ուղղությամբ: Հարկ է նշել, որ 2014 թվականի կանաչապատման ծրագրերով նախատեսվում է մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսն ընդհանուր առմամբ հասցնել 850 հա-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

006

009

Tags: ,