Կայացել է Լավրով-Մամեդյարով հանդիպումը

3 (1) Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը, ադրբեջանցի նախարարը կարևորել է այն, որ ապրանքաշրջանառությունն աճել է։ Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները։ “Մենք նաև չենք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը”,-ասել է Մամեդյարովը։

Արտգործնախարարի խոսքով՝ իրենք քննարկել են քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ կարգավորման գործընթացը տեղից շարժելու համար։

Մամեդյարովը նաև մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը։ “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել։ Մենք այժմ Ֆրանսիայից պաշտոնական պատասխան ենք սպասում”,-ասել է նախարարը։

 Անկախ

Tags: ,