Թուրքիայի նախկին նախագահ 97-ամյա Քենան Էվրենին թուրքական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման: Նման սպառնալիք Էվրենին ներկայացվել էր դեռևս 2012 թվակաինին, երբ նրան մեղադրել էին 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումը գլխավորելու մեջ: Դատարանը գտել է, որ այն ժամանակ Գլխավոր շտաբի ղեկավար հանդիսացող Էվրենը հանցագործություն է իրականացրել՝ նպատակ ունենալով պաշտոնանկ անելու օրինական կառավարությանը: Այդ պատճառով էլ Քրեական օրենսգրքի 80-րդ և 146-րդ հոդվածների համաձայն Էվրենը, մեղադրվելով ռազմական հեղաշրջում կազմակերպելու և բռնություն գործադրելու մեջ, դատապարտվել է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրելու է խիստ ռեժիմի կալանավայրում:
