Հոլանդիայի ֆուտբոլի ընտրանին դժվարին հաղթանակ տարավ Ավստրալիայի թիմի նկատմամբ

ֆաա-հոլ10348745Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում B խմբում ընդգրկված Հոլանդիայի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ Ավստրալիայի թիմի նկատմամբ:

Հոլանդիայի ընտրանին դժվարին հաղթանակ տարավ և, վաստակելով 6 միավոր, խմբից առաջինը իրավունք ստացավ պայքարը շարունակելու չեմպիոնի կոչման համար:

Ուշագրավ է, որ նախկինում Հոլանդիայի և Ավստրալիայի հավաքականները մրցել էին 3 անգամ: Ավստրալացիները մեկ հաղթանակ էին տարել, իսկ երկու հանդիպում ավարտվել էր ոչ-ոքի: Այնպես որ, Հոլանդիայի հավաքականն առաջին անգամ հաղթեց Ավստրալիայի ներկայացուցիչներին:

Ավստրալիայի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արյեն Ռոբենը:

 

Տեխնիկական արդյունքներ

 

B խումբ (երկրորդ տուր)

 

Ավստրալիա – Հոլանդիա՝ 2:3

Թիմ Կեհիլ, 21, Միլե Յեդինակ, 55 (11 մ) – Արյեն Ռոբեն, 20, Ռոբին վան Պերսի, 58, Մեմֆիս Դեպայ, 68

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Ավստրալիա. Մեթյու Ռայան, Ջեյսոն Դևիդսոն, Ռայան Մակգոուան, Մեթյու Շպիրանովիչ, Մեթյու Մակեյ, Մարկ Բրեշիանո (Օլիվեր Բոժանիչ, 54), Միլե Էդինակ, Մեթյու Լեկի, Ալեքս Վիլկինսոն, Տոմաս Օար (Ադամ Տագարտ, 77), Թիմ Կեհիլ (Բեն Հելորան, 70):

 

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Դարիլ Յամատ, Ստեֆան դե Ֆրայ, Ռոն Վլաար, Մարտինս Ինդի (Մեմֆիս Դեպայ, 45+2), Դելայ Բլինդ, Նայջել դե Յոնգ, Ուեսլի Սենյդեր, Ջոնաթան Դե Գուզմա (Ժորժինյո Վեյնալդում, 79), Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի (Ջերմեյն Լենս, 88):

Tags: ,