Թուրքիայի Սաքարիա քաղաքում «Türk Trakör» գործարանի բացման արարողության ժամանակ գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Ֆիքրի Ըշըքը հանկարծակի իրեն վատ է զգացել: Նախարարը իր ելույթից հետո ասել է, որ արյան մեջ նվազել է շաքարի տոկոսը և նստել այն բեմի դիմացի մասում, որտեղ ելույթ էր ունեցել: Նրան օգնության եկած բուժաշխատողը ստիպել է նախարարին պառկել հենց բեմի վրա: Այնուհետև շտապ օգնության ծառայությունը Ըշըքին տեղափոխել է հիվանդանոց:
