Պատգամավորն առաջարկել է ՄՄ-ում արգելել կեդերն ու բարձրակրունկները

1222-390x290«Արդար Ռուսաստան» կուսակցությունից պատգամավորն առաջարկել է Մաքսային միության  տարածքում արգելել կեդերի, բալետկաների, բարձրակրունկների արտադրությունն ու ներկրումը, գրում է «Известия»-ն:

Նա համապատասխան նամակ է ուղարկել Եվրասիական  էկոնոմիկայի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին: Նրա խոսքով, ՄՄ տեխնիկական կանոնակարգի մեջ պետք է մտցնել կոշիկին ներկայացվող նոր բժշկական օրթոպեդիկ պահանջներ, քանի որ դրանց որոշ տարատեսակներ հանգեցնում են ոտնաթաթի կառուցվածքի խախտման:

«Նորաձև  կեդերը, լոուֆերները, անկրունկ մոքասինները վտանգավոր են առողջության համար: Դրանցում չի պահպանվում ոտնաթաթի կամարը, որի հետևանքը հարթաթաթությունն է, ծնկամկանների ձևախախտումը, ստորին ծայրանդամների վարիկոզը, քրոնիկ անոթային անբավարարությունը»,ասում է նա:

Բարձրակրունկի  ու հարթ ներբաններով կոշիկների սպառնալիքն առողջության համար հաստատում են նաև մասնագետները:

«4,5 սմ բարձրակրունկը խախտում է ոչ միայն ոնաթաթը, այլև ծնկահոդերը, կոնքի ոսկրերը` ազդելով կանացի օրգանների վրա, հանգեցնելով հեշտոցի պատերի իջեցման, արգանդի դուրս ընկնելուն, ինչպես նաև ազդում է  ողնաշարի հոդերի ու անգամ գլխուղեղի վրա» ,-ասել է վիրաբույժ օրթոպեդ Վլադիմիր Խորոշևը:

Ներկայում ՄՄ կանոնակարգով միայն նախատեսվում է  ամրակապերի դետալների ամրությունը, անջրաթափանցությունն ու քիմիական բաղադրությունը: Ավելի վաղ ՄՄ-ում արգելել էին ժանյակավոր անդրավարտիքները, քանի որ այդ արտադրանքը նույնպես չէր համապատասխանում միության տեխնիկական կանոնակարգին:

Անկախ

Tags: , ,