Ռուսաստանում պաշտոնապես 19 հազար ուկրաինացի փախստական է գրանցվել

1230-390x290 (1)Ռուսաստանի ԱԻՆ ներկայացուցիչ Դրոբիշևսկին հայտնել է, որ պաշտոնապես երկրում 19 հազար ուկրաինացի փախստական կա, հաղորդում է  Вести.Ru-ն:

Նրա  խոսքով փախստականների մեծ մասը` ավելի քան 11,3 հազար մարդ ժամանել է Հարավային դաշնային մարզ: Ընդ որում, 9 հազար ուկրաինացիներ գտնվում են ժամանակավոր կացարաններում, իսկ մնացածը հարազատների ու ծանոթների մոտ են տեղավորվել:

Նա նշել է, որ շատերը հոգեբանների օգնություն են պահանջում իրենց համար: Նրա տեղեկությունների համաձայն, հոգեբանական օգնություն է ցուցաբերվել 370 ուկրաինական քաղաքացու, ընդ որում, 97 փախստականներ էլ բժշկական օգնության կարիք են ունեցել:

Ներկայում Ռուսաստանի հարավում 40 մշտական ու 2  շարժական ճամբարներ են ստեղծվել փախստականների համար: Դրոբիշեևսկին նշել է, որ անհրաժեշտության դեպքում փախստականների տեղավորման կետեր կբացվեն նաև Ուրալսկում ու Պրիվոլժսկում:

Անկախ

Tags: