Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 5-րդ շրջանի ավարտին մնացել է մեկ օր

Iran-G6Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) միջև բարձր մակարդակով բանակցությունների հերթական փուլը մեկնարկել է հունիսի 16-ին: Բանակցությունների նպատակն է, Իրանի դեմ կիրառվեղ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց, միջուկային ծրագրի սահմանափակման մասին վերջնական համապարփակ համաձայնագրի կնքումը:

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կողմերի միջև դեռևս կան տարաձայնություններ, ինչը բարդացնում է բանակցային գործընթացը:

««Վեցնյակի» դիրքորոշումը որոշ հարցերում Իրանի համար անընդունելի է, սակայն վերջնական համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներն   սկսվել են»,- հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Ինչպես բազմիցս նշվել է, բանակցությունների միջոցով փորձում են  համաձայնագիր մշակել, որը միջազգային հանրությանը կտա իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ նպատակներով կիրառման երաշխիքներ, և դրանց շնորհիվ կհանվեն Իրանի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները:

Հանդիպումն ավանդաբար անցկացվում է Վիեննայի ՄԱԿ-ի կառույցում՝  Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի փոխարտգործնախարարների մակարդակով:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,