Դուբայում անցկացված «արագ» շախմատի աշխարհի առաջնությունում Լևոն Արոնյանը զբաղեցրեց սոսկ 4-րդ տեղը: Նա 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր, նույնքան միավոր հավաքեցին նաև իտալացի Ֆաբիանո Կարուանան և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը: Իսկ հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Սերգեյ Մովսեսյանը 9 միավորով գրավեց 17-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը հավաքեց 8 միավոր (47-րդ տեղ), իսկ Զավեն Անդրիասյանը՝ 6,5 (79-րդ տեղ): Մրցաշարին մասնակցեցին 113 շախմատիստներ:
Մասնակիցների վերջնական դասավորությունը (15 տուրից հետո)
| 1. | Կառլսեն | 11 |
| 2. | Կարուանա | 10.5 |
| 3. | Անանդ | 10.5 |
| 4. | Արոնյան | 10.5 |
| 17. | Մովսիսյան | 9 |
| 47. | Սարգսյան | 8 |
| 79. | Անդրիասյան | 6.5 |
Tags: շախմատ, սպորտ
