“Ադրբեջան՝ կրակի երկիր” (Azerbaijan Land of Fire) գրությունը կարող է հայտնվել կոլումբիական ֆուտբոլային ակումբներից մեկի մարզաշապիկին։
Կոլումբիայում Ադրբեջանի դեսպանատունն այդ նպատակով հանդիպումներ է անցկացրել “Ինդեփենդենթ Սանտա-Ֆե” և “Ատլետիկո Ջունիոր” ակումբների հետ: Վերջինս կոլումբիական ֆուտբոլի առաջատարներից է, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:
Կոլումբիայում ենթադրում են, որ, հավանաբար, Ադրբեջանի գովազդը կհայտնվի “Ատլետիկո Ջունիոր” ակումբի համազգեստին, քանի որ այն նման է մադրիդյան “Ատլետիկոյի” մարզաշապիկին։
Tags: ադրբեջան, ֆուտբոլ