Facebook-ի օգտատերերի 10%-ը մարդիկ չեն՝ ներառյալ Մարկ Ցուկեբերգի Բիստ անունով շունը

f3Շները, կատուները, ձիերը և այլ ընտանի կենդանիներ նույնպես ունեն Facebook-ի էջեր:

Facebook-ն այժմ ունի մեկ միլիարդ օգտատեր, սակայն, ըստ հետազոտությունների, նրանց տասը տոկոսը մարդիկ չեն:

Ամսվա կտրվածքով Facebook-ի առնվազն 100 միլիոն ակտիվ օգտատերերը ընտանի կենդանիներ են, բրենդներ և ընկերություններ. Մարկ Ցուկեբերգի Բիստ անունով շունը ևս ունի իր էջը, որին հետևում է 1,5 միլիոն մարդ:

f1Ըստ ինտերնետային հետազոտություններ իրականացնող eMarketer ընկերության՝ մեկ միլիարդ օգտատերերից միայն 889,3 միլիոնն են իրական մարդիկ:

Quartz-ի տեղեկություններով՝ Facebook-ը հայտարարում է, որ այժմ ունի 1,11 միլիարդ օգտատեր՝ ավելացնելով, որ միայն մարդ օգտատերերի թիվը վերոնշյալ թվին կհասնի միայն 2014թ-ին:

Այժմ Facebook-ի օգտատերերի թվի ամենամեծ աճը նկատվում է Հնդկաստանում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Միջին արևելքում և Աֆրիկայում:

Այս շրջաններում սպասվում է, որ այս տարվա ընթացքում Facebook-ի օգտատերերի թիվը կաճի 30 տոկոսով:

Սրան հակառակ` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և արևմտյան Եվրոպայում Facebook-ի օգտատերերի թիվը դանդաղ է աճում: Ինչևէ, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բնակչության կեսն ակտիվ օգտվում է ցանցից, սակայն նրանց ակտիվությունը նախկինի համեմատ նվազել է:

Մինչև 2017 թ-ը Facebook-ի օգտատերերը կկազմեն սոցիալական ցանցերի համաշխարհային օգտատերերի 69,5 տոկոսը: