Մալայզիայի մոտակայքում երկու օրվա ընթացքում երկրորդ նավն է խորտակվել

malaysia-capsized-boat-rescueՀինգշաբթի վաղ առավոտյան Մալայզիայի ափերի մոտակայքում բազմամարդ նավ է շրջվել: Սա երկրորդ նման դեպքն է վերջին երկու օրերի ընթացքում:

Փրկվել են նավի տասնութ ուղևորներ, այժմ որոնողական աշխատանքներ են իրականացվում մյուս ինն  անհետ կորածներին գտնելու համար:

Նավի վրա 27 ինդոնեզացի ներգաղթյալներ են եղել, որոնք ռամադանի տոների կապակցությամբ վերադառնալիս են եղել իրենց հայրենի Սումատրա:

Չորեքշաբթի օրը 97 ինդոնեզացիներով ևս մեկ նավ էր խորտակվել Մալայզիայի ափերի մոտակայքում: Ավելի քան 30 մարդ անհետ կորած է համարվում:

Նավը տեղափոխում էր փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների, որոնք ուղևորվում էին Ինդոնեզիա:

Մալայզիայի նավատորմային գործակալությունից հայտնում են, որ փրկվել է 60 մարդ և հայտնաբերվել են հինգ ուղևորների մարմիններ:

 

Tags: ,