Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը՝ Կուստանայի «Տոբոլը», մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով զիջեց երկրի փոխչեմպիոն «Աստանային» և դուրս մնաց պայքարից։ Ի դեպ, վերջինս հանդես էգալիս հայ երիտասարդ մարզիչ Գրիգորի Բաբայանի գլխավորությամբ:
«Ակտոբեն», որի մարզաշապիկն են կրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Մարկոս Պիզելին և Ռոբերտ Արզումանյանը, սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Տարազի» նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մեր երկու ֆուտբոլիստներն էլ խաղադաշտում էին։
Ալմաթիի «Կայրաթն» արտագնա խաղում 3:1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Ատիրաույի» նկատմամբ և նույնպես մտավ կիսաեզրափակչում է: «Կայրաթի» մեկնարկային կազմում էր Արթուր Եդիգարյանը և առանց փոխարինման մասնակցեց ողջ խաղին:
Tags: սպորտ, ֆուտբոլ