Այսօր՝ հունիսի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին և “Ռոսոբորոնէքսպորտ” բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Անատոլի Իսայկինին:
Հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը նշել է համագործակցության ամրացմանն ու փոխադարձ վստահությանն ուղղված գործունեության արդյունավետությունը՝ հատուկ ընդգծելով երկու պետությունների ավանդը տարածաշրջանային անվտանգությունում:
Անդրադառնալով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին՝ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանային կայունության հիմնական սպառնալիքն է: Ռուս հյուրերը, իրենց հերթին, երախտագիտություն են հայտնել ջերմ ընդունելության համար ու նշել տարբեր ոլորտներում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության լայն հեռանկարների առկայությունը:
Այնուհետև կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմատեխնիկական և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում ռուս-ադրբեջանական կապերի վերաբերյալ:
Tags: ադրբեջան