Ընթանում են Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի հետազոտման և տարածքի մաքրման աշխատանքներ

հրազդանի կիրճԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մասնագիտական  ուսումնասիրություն է  իրականացվում  մայիսի 21-ին մայրաքաղաքի Հրազդանի կիրճում`Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի փլուզված  հատվածում: Ըստ մասնագետների՝ փլուզումն առաջացել է հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման պատճառով: Նախնական տվյալներով՝ դա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով  տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացնում «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: 16 -18 մետր երկարությամբ մետաղական կոնստրուկցիաները ևս քայքայված են, ինչի պատճառով առկա են անգամ մակերևութային թափանցող անցքեր: Համալիր հիդրոտեխնիկական ուսումնասիրություններից հետո, համապատասխան նոր նախագծի առկայությամբ, հնարավորին կարճ ժամկետներում  նախ կկազմվի անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, այնուհետ նաև կմեկնարկի փլուզված հատվածի վերականգնման գործընթացը: Ներկայում, ուսումնասիրություններին զուգահեռ, հատուկ տեխնիկայով ընթանում են  նաև փլուզված տարածքի մաքրման աշխատանքները:

 Անկախ

Tags: ,