Նա, ով սովոր է առավոտյան նրբերշիկով նախաճաշել, պետք է ականջ դնի Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի մասնագետների խորհրդին: Նրանք նախազգուշացնում են, որ նույնիսկ օրական մեկ նրբերշիկը կարող է հանգեցնել աղիքների քաղցկեղի առաջացման:
Ինչպես փորձագետների զեկույցում է ասվում, երշիկի, բեկոնի, ապխտած մսի ու նրբերշիկի պես մշակված մսի օգտագործումը մեծացնում է աղիքային տրակտի քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, իսկ անընդհատ նման մսամթերքի կիրառումը կարող է նաև այլ քաղցկեղների հանգեցնել: Գիտնականները պարզել են, որ երշիկի նկատմամբ սերն ու քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը սերտ կապված են:
Նրանք նաև տագնապած են, քանի որ աղիքային տրակտի քաղցկեղները միտում ունեն ավելանալու ու թոքերի քաղցկեղից հետո մահացության տոկոսով երկրորդ տեղում են:
Մասնագետերը պնդում են, որ հարկավոր է նվազեցնել այդ մսամթերքի կիրառումը:
Tags: նրբերշիկ, քաղցկեղ