Սեզար Ավետիքյանի «Avedikyan Dictionary» նախաձեռնությունը նպատակ ունի փրկելու արևմտահայերենը մոռացությունից

bararan  Նորագույն տեխնոլոգիաները ոչ միայն հեշտացնում են մարդկանց առօրյա կյանքն ու լայն հնարավորություններ ստեղծում հաղորդակցության համար, այլև օգնում են սովորել տարբեր լեզուներ: Հաշվի առնելով աշխարհասփյուռ հայության շրջանում մայրենի լեզվի իմացության և պահպանության կարևորությունը՝ մեկ տարի առաջ ստեղծվեց «avedikyan.com» կայքը, որն առցանց բառարան է ապահովում երեք լեզվով՝ արևմտահայերեն, թուրքերեն և անգլերեն: Այս ծրագիրը մեծ նշանակություն ունի թուրքահայության շրջանում հայախոսության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից: Այն ավելի ավագ սերնդին կօգնի չմոռանալ մայրենի լեզուն, իսկ ուսանողների՝ սովորել հայերեն: Այժմ ծրագիրը հասանել է «Android» ve “iOS»  համակարգերում, «Aplication Store»-ում և «Google Play»-ում:

Նախաձեռնության հեղինակ Սեզար Ավետիքյանը ամեն օր «Facebook»-ում և «Twitter»-ում գործող «Avedikyan Dictionary» կոչվող էջերում հրապարակում է հայերեն բառեր՝ իրենց իմաստներով: Ավետիքյանն առաջիկայում նախատեսում է իր կայքում ավելացնել նաև ֆրանսերեն լեզուն, բառարանի ձայնային տարբերակը և սկսնակների համար նախադասություններ կազմելու բաժին:

 Անկախ

 

Tags: ,