Եվս երկու կուսակցություն իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի նախագահի թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուին

ihsanoglu Թուրքիայում ևս երկու քաղաքական կուսակցություն իրենց աջակցությունն են հայտնել օրերս նախագահի պաշտոնին առաջադրված Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը: Ընդդիմադիր “Մեծ միասնություն” կուսակցությունը և Դեմոկրատների կուսակցությունը հայտարարել են, որ գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու են Իհսանօղլուին:

Նշենք, որ Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Իհսանօղլուի թեկնածությունն առաջադրվեց հունիսի 16-ին Ժողովրդա-հանրապետական և “Ազգայնական շարժում” կուսակցությունների կողմից: Այս կապակցությամբ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ Իհսանօղլուն այնպիսի թեկնածու է, որին կաջակցեն բնակչության բոլոր խավերը:

Tags: