ՄԱԿ-ը Ադրբեջանին մեղադրել է Հյուսիսային Կորեայից զենք գնելու համար

Ydd6azJm4NeSVVxEHR2zejANyaՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, համաձայն որի Ադրբեջանն ու Ղազախստանը զենք են գնել Հյուսիսային Կորեայից՝ չնայած միջազգային էմբարգոյին. գրում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը՝ հղում կատարելով Eurasia.net-ին։

ՄԱԿ-ի զեկույցը հրապարակվել է Associated Press գործակալության կողմից։ Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանը Հս. Կորեայից “երկիր-երկինք” տիպի զենիթային հրթիռներ է գնել։

Արդյունքում ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել հյուսիսկորեական Hesong Trading Corporation-ի նկատմամբ, որը 2012թ.-ի հուլիսին Ադրբեջանին վաճառել է 70 հրթիռային համակարգ։ Սակայն հայտնի չէ՝ արդյոք այդ հրթիռները հասել են Ադրբեջանին, թե ոչ։

Լոնդոնի դատարանում ուսումնասիրվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են այդ գործարքները։ Դատարանն այդ մեղադրանքը բավարար է համարել: Հնչել են նաև փաստեր, որոնք վկայել են Ղազախստանի և Հյուսիսային Կորեայի միջև զենքի առքուվաճառքի մասին։

 

Tags: ,