Օրացույցի այս օրը

4147_or-         Ամեն տարի հունիսի 20-ին   փախստականներն ու բռնի տեղահանվածները նշում են իրենց` Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է 2000-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Ողջ աշխարհում փախստականների 80%-ը կանայք ու երեխաներ են: Միջազգային իրավունքի համաձայն, փախստական են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կամ էլ չեն կամենում վերադառնալ իրենց երկիր, հարազատ հող` հետապնդման զոհ դառնալու հիմնավորված վտանգի պատճառով:

Ներկայում ողջ մոլորակի վրա 20 մլն փախստական կա ու ներքին տեղաշարժ կատարած 25 մլն մարդ:

Ամեն տարի այս օրը մի թեմայի է նվիրված:

2999-         Այսօր նաև Գազանանոցներում փղերի պաշտպանության համաշխարհային օրն է: Այսօր կենդանիների պաշտպանները կոչ են անում ուշադրություն դարձնել մեր ժամանակների ամենախոշոր կենդանիների խնդիրներին: Առաջին անգամ օրը նշվել է 2009-ին. Այն ժամանակ  շարժման ակտիվիստների նպատակը  բոլոր փղերին անազատությունից արձակելն էր:

Ի դեպ, սեպտեմբերի 20-ն էլ բոլոր Փղերի պաշտպանության օրն է` նվիրված ոչ միայն գազանանոցներում պահվող փղերին:

Tags: ,