Հրաձգություն՝ ադրբեջանական բանակում, կան զոհեր

1 (1)Ադրբեջանական բանակում զինծառայողը կրակ է բացել երկու զինծառայակցի վրա, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել: Այնուհետև կրակ բացած զինվորն ինքնասպան է եղել, հաղորդում է “Հագին” կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել “N” զորամասում ժամը 06:45-ին:

Զինվոր Բահրուզ Հագանի օղլու Ագաքիշիևը ինքնաձիգից կրակ է բացել և սպանել իր ծառայակից Նեիման Էլման օղլու Աբդուլլաևին: Ծանր վնասվածք է ստացել նաև մեկ այլ զինծառայակից Քամրան Ինթիգամ օղլու Ահմեդովը: Դրանից հետո Ագաքիշիևն ինքնասպան է եղել:

Վիրավոր զինվոր Ահմեդովին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն,այնուհետև նա հոսպիտալացվել է: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել։

Անկախ

Tags: ,