Հեյդար Ալիևը անընդհատ կրկնում էր` հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, որդին միայն հակառակն է հայտարարում. Կազիմիրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այսօր լրագրողների հետ հանդիպումը հիանալի հնարավորություն համարեց շնորհավորելու ՀՀ քաղաքացիներին, դեռ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրությանը, նաև Ադրբեջանի Հանրապետությանը զանգվածային արյունահեղությունների դադարեցման 20ամյակի առթիվ:

Կազիմիրով

ԵԱՀԿ նախկին համանախագահը նշեց .“Ինձ անընդհատ քննադատում են իմ դիրքորոշումների համար, նրանց թվում է` ադրբեջանցի Նովուզ Մամեդարովը, ով վիրավորական խոսքեր է ուղղում իմ հասցեին  և ուզում եմ նրանց պատասխանել, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ինձ մշտապես գրավել է ու երբեք չեմ կարողացել անտարբեր մնալ այս խնդրի նկատմամբ:

Կազմիրովը իր` այս հակամարտության նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար 3 պատճառ ունի. նախ սա զուտ քաղաքական պատճառներ ունի. նա ով  անմիջականորեն մասնակցել է ռազմական գործողություններին, իրադարձություններին, ինչպե ՞ ս կարող է անտարբեր մնալ հակամարտության հետագա զարգացումների նկատմամբ: Իրավական բաղկացուցիչն, ըստ Կազիմիրովի, կապված է նրա հետ, որ որևէ միջնորդ չի կարող անտեսել այն փաստը, որ հակամարտության կողմերի միջև պայմանագրեր են կնքվել, որոնք այդպես էլ չեն կատարվում. “ինչպե ՞ ս կարելի է հանդուրժել, որ պաշտոնական բարձրաստիճան մակարդակով պայմանագրեր են կնքվում ու կողմերը չեն կատարում այդ փաստաթղթերի պահանջները,-նշեց Կազիմիրովը:

Իսկ երրորդ շարժառիթը նա կապեց բարոյական կողմի հետ` փաստաթղերի, տեղեկատվության խեղաթյուրման ջանքերի հետ. հաճախ սա կատարվում է անգիտակցաբար և կապված է չիմացության հետ, սակայն քիչ չեն դեպքերը, երբ տեղեկատվության խեղաթյուրումը կատարվում է նպատակաուղղված կերպով:

Կազմիմիրովի խոսքերով այս հակամարտությունը նման է “ոչ պատերազմ, ոչ խաղաղություն” ձևաչափին, սակայն կողմերը պետք է ջանան անել ամեն ինչ խաղաղության ամրապնդման համար. այս պայմանն էր ըստ Կազիմիրովի ընկած մինչև հրադադարի կնքումը հակամարտության կողմերի` ապրիլի 15-ին արված համատեղ հայտարարության մեջ, որի մասին, սակայն, այժմ չի խոսվում: “Իլհամ Ալիևի հայրը` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը նշում էր անընդհատ, որ այս հակամարտության լուծումը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լինի, որդին` Իլհամ Ալիևը, հակառակ կոչեր է անում”,-նշեց Կազիմիրովը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա Հայաստանի` ՄՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին, Կազիմիրովը նշեց, որ անմիջական ներգործություն հակամարտության վրա չի ունենա, հնարավոր է միայն անուղղակի ազդեցություն` տնտեսական, կոմերցիոն ոլորտներում:

Tags: ,