Բաքվում հարձակում են գործել ոստիկանության պետի վրա

2 (3)Հունիսի 19-ի գիշերը Ադրբեջանում հարձակում են գործել Բինագադի շրջանի ոստիկանության 5-րդ բաժնի պետ Անար Շիխալիևի վրա՝ դանակահարելով վերջինիս, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” գործակալությունը:

“Նիվա” մակնիշով անհայտ անձը կեսգիշերին Բինագադի շրջանում՝ “Խուտոր” անվամբ հայտնի գյուղում, փակել է “Mercedes Gelеndewagen” մակնիշի մեքենայի ճանապարհը, որի ղեկին Անար Շիխալիևն է եղել: Հաղորդվում է, որ մեքենան պատկանում է ոստիկանության պետի ընկերոջը:

Անհայտ անձը դուրս գալով մեքենայից սկսել է մահակով հարվածել ոստիկանի մեքենային: Ոստիկանը փորձել է խանգարել նրան, ինչի արդյունքում ձեռքի հատվածում վնասվածք է ստացել: Անհայտ անձը փախուստի է դիմել, իսկ վիրավորը հոսպիտալացվել է:

Կասկածյալների ինքնությունը պարզվել է, ոմանք արդեն ձերբակալվել են: Հանցավոր խմբավորման մյուս մասնակիցներին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են: Ենթադրվում է, որ հարձակվողները ցանկացել են հաշիվ տեսնել Անար Շիխալիևի ընկերոջ հետ՝ ենթադրելով, որ հենց նա է եղել ղեկին:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

Անկախ

Tags: , ,