Իրաքում շիական ցեղախմբերը զինվում են ահաբեկիչների դեմ

իրաք   Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսային շրջանների շիական ցեղախմբերը սկսել են զինվել՝ կազմավորելով զինված խմբավորումներ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հնարավոր հարձակման դեմ: Մարսումի կոչվող խոշոր շիական ցեղը զինել է մոտ 2 հազար երիտասարդ տղամարդու: Հայտնի է նաև, որ իրաքյան բանակը շիական ցեղերին ցուցաբերում է ռազմական և լոգիստական աջակցություն ԻՇԻՊ-ի մուտքը Բաղդադ կանխելու համար:

ԻՇԻՊ-ի ղեկավարությունը Մոսուլը, Տիկրիտը և Թալ Աֆարի շրջանը գրավելուց հետո հայտարարեց, որ մտադիր է գրավել նաև Բաղդադը: Սակայն դրա համար նրանց զինյալները պետք է իրենց հսկողության տակ վերցնեն Սամարա և Դադջալ քաղաքները, որոնք գտնվում են Մոսուլ-Բաղդադ ճանապարհին:

 Անկախ

Tags: ,