Ուրալում դաշնային մայրուղին սխալմամբ կիսաթանկարժեք քարով են կառուցել

змея-390x290Չելյաբինսկի մարզում ճանապարհի շինարարության ժամանակ խճի փոխարեն կիսաթանկարժեք քար են օգտագործել, գրում է sibnet.ru-ն:

Նման եզրահանգման են եկել փորձագետները` ստուգելով  Տրավնիկի գյուղի մոտ դաշնային մայրուղու որակը:

Պարզվեց, որ մայրուղու ճանապարհի հատվածներից մեկի վերակառուցման ժամանակ բանվորները խճի փոխարեն  կիսաթանկարժեք` օձաքար են լցրել: Այդ հանքաքարը ոչ միայն չափազանց թանկ է նման որակի համար օգտագործելու իմաստով ,այլև  չափազանց փխրուն է:

Խախտումը հայտնաբերվել է պլանային ստուգումների ժամանակ: Հսկիչների մոտ կասկած առաջացավ  օգտագործված նյութի կապակցությամբ: Ու  ճանապարհի մի հատվածը քանդելու որոշում կայացվեց: Նմուշներն ուղարկվեցին փորձաքննության, որով և հաստատվեց, որ դա սերպենտին է, որն  ավելի ճանաչված է որպես օձաքար:

«Բացի այն, որ այդ հանքաքարը մի քանի անգամ ավելի թանկ է  սովորական խճի գնից, այն բացարձակ չի համապատասխանում  ներկայացվող պահանջներին»,- նշել է Չելյաբինսկի Ֆինանսա-բյուջետային հսկողության դաշնային ծառայության տարածքային վարչության ղեկավարը;

Անկախ

Tags: , ,