«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է մի շարք պատասխանատու պաշտոնյաների

«Մենք ենք այս քաղաքի տերը» ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

 

 

 

 

 

Նոր օրենսդրական առաջարկի նախագիծ

 

Երևան քաղաքում միշտ քանդվում են տարբեր տեսակի պատմամշակութային ճարտարապետական հուշարձաններ, պատկան մարմինները հայտարարում են, որ այդ շենքերը հավաքվելու են քաղաքի կենտրոնում և ստեղծվելու է -ը, իսկ շենքերը վերակառուցվելու են այդ տարածքում:

 

նախագծի մասին խոսվում է արդեն շուրջ 10 տարուց ավելի, սակայն մինչև այժմ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: Բացի այդ, ԶԼՄ-երով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ, թե ինչ անխնամ վիճակում են գտնվում այդ քանդված շենքերի մնացորդները, որոնք պետք է վերակառուցվեն:

 

Կարևորելով մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունը, մենք առաջարկում ենք ստեղծել պատասխանատվության ինստիտուտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր որոշում կայացնող, մասնագետ, փորձագետ կամ այլ պատասխանատու անձ կունենա իր պատասխանատվության մասը` եթե ապագայում դրանք չվերակառուցվեն կամ չվերանորոգվեն: Առառարկում ենք նաև արգելել, որ նմանատիպ շինությունները քանդվեն կամ տեղափոխվեն իրենց բնական միջավայրից, իսկ արդեն քանդվածները պետք է անհապաղ վերակառուցվեն ու վերականգնվեն:

 

Ճիշտ է՝ այս դիմումը ուղղում ենք կոնկրետ Հին Երևան նախագծի համար, բայց այն կարող է ավելի լայն տարբերակ դառնալ ու վերաբերվել Հայաստանի նմանատիպ արժեքներին:

Որպես պատասխանատվության միջոց մենք դիտարկում ենք գույքային բռնագանձումներից մինչև ազատազրկում, եթե պատասխանատուների հանցավոր անփութության կամ սխալի դեպքում դրանք ոչնչանան: Նման օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել այս հուշարձանների գոյությունը և դրանց փոխանցումը մեր ապագա սերունդներին:

 

Ակնկալում ենք Ձեր հստակ դիրքորոշումն այս հարցում: Պատրաստակամ ենք օգնելու նախագծի մշակման աշխատանքներին:

 

 

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Tags: ,