Ֆրանսիայի առևտրի նախարարը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել լավ վերաբերվել զոբսաշրջիկներին

france-parisՖրանսիան ցանկանում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 միլիոնի, և տեղաբնակներին հայտնել են, որ ընկերական և առավել հյուրընկալ լինեն օտարերկրացիների հետ:

Առևտրի նախարար Ֆլոր Պելերինը Փարիզում տուրիզմի կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան ոչ բարեկամական երկրի համբավ ունի և պետք է սովորի ավելի հյուրընկալ լինել:

Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող երկիրն է, որտեղ 2012թ-ին այցելել է 83 միլիոն զբոսաշրջիկ, սակայն այժմ կառավարությունը իր առջև նպատակ է դրել մինչև 2015թ-ը ունենալ 100 միլիոն այցելու:

Ամբողջ երկրի տարածքում զբոսաշրջային ծրագիրը մեկնարկել է, երբ տարբեր միջազգային հարցումների արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթշնամական վայրը օտարերկրյա այցելուների համար:

Անցած տարի Փարիզի զբոսաշրջային խորհուրդը սպասարկման ոլորտի աշխատակիցների համար հրապարակել է քաղաքավարության ձեռնարկ՝ փորձելով փոխել քաղաքի՝ աշխարհի ամենակոպիտ վայր լինելու համբավը:

Փարիզում նման փորձ կատարվել է նաև երեք տարի առաջ, որի շրջանակներում վարձվել էին ժպիտի դեսպաններ քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերում այցելուների հետ սիրալիր լինելու համար:

 

 Անկախ

Tags: , ,