Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Արսեն Ավակովի ու Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Այսօր, հունիսի 21-ին հետախուզման վերաբերյալ որոշումն ուղարկվել է Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր քննչական վարչություն: Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի ու Դնեպրոպետրովսկի մարզային ադմինիստրացիայի ղեկավարի միջազգային հետախուզում է հայտարարվել, որը Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքներում է անցկացվելու,հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Երկուսի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «պատերազմ մղելու արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու», «դաժան հանգամանքներում սպանության», «լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը խոչընդոտելու» ու «մարդկանց առևանգման» հոդվածներով:
