Իրանն ու Իտալիան համատեղ կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

թմրադեղԻրանի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար գեներալ Ալի Մոայեդինը Հռոմում հանդիպել է Իտալիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեա Դե Ջեննարոյի հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Իրանի ներկայացուցիչը մասնակցում է Հռոմում անցկացվող «Թմրանյութերի դեմ պայքար» 31-րդ միջազգային համաժողովին:

Անդրեա Դե Ջեննարոն բարձր է գնահատել Իրանի գործադրած ջանքերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: , ,