Քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որին միացել է նաև ՕԵԿ-ը

Քառյակ«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի  ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ  պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս  նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը,  առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր  ընթացակարգերը խորհրդարանին պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:  Արտահերթ  նստաշրջանի  այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված  «Կուտակային կենսաթոշակային  համակարգի մասին»  օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը  թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր  պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող  օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության  այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ  շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», - հայտարարության այս տեքստով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկան ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները: Տեղեկացնենք, որ  ՕԵԿ-ը նույնպես միացել է քառյակի վերոգրյալ հայտարարությանը։

Անկախ

Tags: