Չինաստանը բողոքել է վարչապետ Լիի առջև Լոնդոնում փռված կարմիր գորգի կարճ լինելու համար

Chinese Premier Li KeqiangԱյս շաբաթ Լոնդոն կատարած այցելության ժամանակ Չինաստանի վարչապետին ողջունել է պատվո պահակախումբը, նա ընդունելության է արժանացել Դաունինգ սթրիթում և հանդիպում ունեցել թագուհու հետ:

Սակայն Լի Կեցյանի դիմավորման արարողությունների ընթացքում մի բան դուր չի եկել չինացի պաշտոնյաներին՝ Հիդրոու օդանավակայանում նրա առջև փռված կարմիր գորգը կարճ է եղել:

Երբ Լիի այցելության նախագիծը ներկայացվել է Պեկինի կառավարությանը, օգնականները բողոքել են, որ օդանավի աստիճաններին փռված գորգը կարճ է:

Այս բողոքը բարձրացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարը, սակայն նա չինացի պաշտոնյաներին հայտնել էր, որ ինքը բացի դրանից այլ գործեր ևս ունի:

Լին հանդիպում էր պահանջել թագուհու հետ, որը նրան դիմավորել էր Վինձորի դղյակում՝ չնայած այն փաստին, որ թագուհին սովորաբար չի հանդիպում երկրի առաջնորդ չհանդիսացող անձանց հետ:

Այնուհետև Չինաստանի վարչապետը գնացել էր Դաունինգ սթրիթ, որտեղ ճաշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի և բիզնես առաջնորդների հետ: Ճաշի ժամանակ Լիին չինական ճաշատեսակներով մենյու էին մատուցել:

Երեկ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խաղաղեցրել է կարմիր գորգի շուրջ ծավալված դիվանագիտական բանավեճը:

Անկախ

 

Tags: , ,